ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ավետիսյանների սպանության գործով դատական առաջին նիստը՝ դեկտեմբերի 18-ին, ռազմաբազայում

Ավետիսյանների սպանության գործով դատական առաջին նիստը՝ դեկտեմբերի 18-ին, ռազմաբազայում
10.12.2015 | 10:51

Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին, ժամը 12-ին: Դատական արտագնա նիստը տեղի կունենա 102-րդ ռազմաբազայի տարածքում: Ամիսներ առաջ ռուսական կողմը հայկական կողմին փոխանցեց Ավետիսյանների 7- հոգանոց ընտանիքի սպանության գործը՝ բաղկացած 9 հատորից:

Դիտվել է՝ 1499

Մեկնաբանություններ